ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Խոսելու այլ տարբերակ չկա

Խոսելու այլ տարբերակ չկա
02.03.2025 | 07:49

Վերջերս պարզեցի, որ ես (մեզանից յուրաքանչյուրը) կարող եմ լինել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի, օրինակ... տատը:

Ընդ որում, «թղթով»` օրինական տատը:

Այո, չզարմանաք:

Ուրեմն, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) հատել է ողջամտության բոլոր սահմանները: Պատմեմ իրական դեպք:

ՀՀ քաղաքացին ցանկանում է մուտքի արտոնագիր ստանալ: Դեսպանության աշխատակիցը վերջինից հետաքրքրվում է, թե ով է ֆինանսավորելու նրա ուղևորությունը: Քաղաքացին պատասխանում է, որ իր ուղևորությունը ֆինանսավորվելու է հարազատ եղբոր կողմից և դեսպանության աշխատակցին տրամադրում է եղբոր կարողությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները: Դեսպանության աշխատակիցը հետաքրքրվում է, թե ինչպես քաղաքացին կարող է ապացուցել, որ խոսքն իր հարազատ եղբոր մասին է: Ի պատասխան` քաղաքացին տրամադրում է եղբոր այն փաստաթղթերը, որոնք առերևույթ ապացուցում են քաղաքացու և եղբոր հարազատությունը: Դեսպանության աշխատակիցը պնդում է, որ հարազատության «միակ» ապացույցը կարող է հանդիսանալ քաղաքացու եղբոր` դեսպանությանն ուղղված դիմումը, որտեղ եղբայրը հաստատում է նրանց հարազատությունը:

Ստացվում է, որ մեզանից յուրաքանչյուրը Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը կարող է դիմում ներկայացնել առ այն, որ ինքը, ենթադրենք` Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (Friedrich Merz) հորաքույրն է կամ թոռը: Եվ, եթե այդպես է, ապա շուտով Հայաստանում Գերմանիայի դեսպանություն դիմում կներկայացնեմ առ այն, որ հանդիսանում եմ Գերմանիայի ԱԳ (Auswärtiges Amt) նախարար Աննալենա Բերբոքի (Annalena Baerbock) ամուսինը կամ նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի (Olaf Scholz) տատը:

Սրանց հետ խոսելու այլ տարբերակ չկա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ